Ferrari-ն գաղտնազերծել է ընկերության պատմության մեջ ամենահզոր V8 շարժիչով զինված նորագույն մոդելը (լուսանկարներ)
Իտալական Ferrari ընկերությունը հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարները, որն առաջին անգամ կցուցադրվի մարտին կայանալիք Ժնևի ավտոսրահում:
Ինչպես գրում է Корреспондент-ը, հրապարակված լուսանկարներն ամբողջովին գաղտնազերծում են շքեղ դասի F8 Tributo սուպերքարի արտաքինը: Ընկերությունից հայտնել են, որ նորագույն մոդելը հարգանքի տուրք է Ferrari-ի պատմության մեջ ամենահզոր V8 շարժիչին:
Մոդելային շարքում նորույթը գալիս է փոխարինելու 488 GTB մոդելին, թեև այն ներկայանալու է որոշակի փոփոխություններով:
Հայտնի է, որ ավտոմեքենան համալրված է 720 ձիաուժ հզորությամբ, 4 լիտր ծավալային V8 տուրբոշարժիչով: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը հասնում է 340 կմ/ժամի:
Վաճառքում մեքենան կհայտնվի մինչև տարեվերջ:













