Ցյուրիխում ցուցադրվել է գրեթե ամբողջությամբ ռոբոտների կողմից կառուցված տունը (տեսանյութ)

23:51 • 01.03.19

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում բացվել է DFAB House կոչվող տունը, որը նախագծվել և կառուցվել է գրեթե առանց մարդկային միջամտության:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, համապատասխան տեսանյութը հրապարակվել է համացանցում: Նշվում է, որ նախագծի իրականացման շուրջ աշխատել է երկու ռոբոտային ձեռքից կազմված համակարգը, որը կառավարվել է 3D մոդելավորման համար կիրառվող հատուկ ծրագրով համալրված պրոցեսորով:

Առաջին ռոբոտը հավաքում է փայտն ու կտրում, այնուհետև ամրացումների համար անցքեր է անում: Այնուհետև երկու ռոբոտը հավաքում են պատրաստի կառույցը: Մարդկանց մնում է միայն ամրացումներն անել:

 

Ցյուրիխում ցուցադրվել է գրեթե ամբողջությամբ ռոբոտների կողմից կառուցված տունը (տեսանյութ)