InSight մարսագնացն առաջին անգամ հորատման աշխատանքներ է իրականացրել Մարսի մակերեսին

20:52 • 02.03.19

ՆԱՍԱ-ի InSight մարսագնացի HP3 հորատման սարքավորումն առաջին անգամ հորատման աշխատանքներ է իրականացրել Մարսի մակերեսին՝ «կարմիր մոլորակի» մակերևույթին անցք բացելով 18-50 սմ հեռավորությամբ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոնին, աշխատանքի առաջին 4 ժամվա ընթացքում հորատման սարքավորումը, որը մշակվել է կենտրոնի մասնագետների կողմից, 4000 տարբեր հարված է հասցրել Մարսի մակերևույթին:

«Խորանալով սարքավորումը, ըստ երևույթին, բախվել է քարի, խոնարհվել է մոտ 15 աստիճանով և կամ տեղաշարժել է քարը, կամ անցել այն», - ասվում է նախագծի ղեկավար Թիլման Շփոնի հաղորդագրության մեջ:

Գիտնականները նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում 3-5 մետրով մեծացնել հորատման խորությունը մարսիական գետնի մեջ, ինչը թույլ կտա չափել Մարսի խորքերից եկող ջերմության հոսքը:

InSight մարսագնացը Երկրից արձակվել է անցյալ տարվա մայիսին և նոյեմբերին հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի լեռնային շրջանում: Այն նախատեսված է Մարսի երկրաբանական կառուցվածքն ուսումնասիրելու համար:

InSight մարսագնացն առաջին անգամ հորատման աշխատանքներ է իրականացրել Մարսի մակերեսին