Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ցուցադրել են իրենց կողմից ստեղծված նոր ռոբոտ-վագրակատվին (տեսանյութ)
Ամերիկյան Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ցուցադրել են իրենց կողմից ստեղծված նոր ռոբոտ-վագրակատվին, որն ունակ է տարբեր հետաքրքրական հնարքներ կատարել:
Նորամուծության մասին պատմող տեսանյութը հայտնվել է համալսարանի YouTube-ի պաշտոնական էջին:
Նշվում է, որ ռոբոտը կարող է «սալտո» կատարել, պտտվել, թռչկոտել, ինչպես նաև պարել:
Բացի այդ, ռոբոտ-վագրակատուն ունակ է վազել վայրկյանում 2.45 մետր արագությամբ:










