Գիտնականները մտադիր են 3D տպագրությամբ միս ստեղծել Միջազգային տիեզերակայանում
Տիեզերական բիոտպիչների ստեղծող 3D Bioprinting Solutions ընկերությունը կարող է տավարի մսի կամ ձկան բջիջներ ուղարկել Միջազգային տիեզերակայան՝ դրանցից լիարժեք միս ստանալու նպատակով փորձարկումներ անելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին, դա կարող է տեղի ունենալ արդեն 2019-ի օգոստոսին:
«Ցանկանում ենք մկանային բջիջներ ուղարկել, տեսնենք, թե ինչպես կանցնեն նախապատրաստական երկրային փորձարկումները: Հավանաբար դրանք արդեն պատրաստ կլինեն արձակման», - ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ ընկերությունը հիմա աշխատում է երեք ամերիկյան և մեկ իսրայելական ստարտափերի հետ, որոնք զբաղվում են մեծ քանակությամբ կենդանի բջիջների ստացման տեխնոլոգիաների մշակմամբ: Դրանցից երկուսն աշխատում են տավարի մսի բժիջների, մեկը՝ կապույտ թյունոս ձկնատեսակի, մյուսն էլ՝ սաղմոնի բջիջների հետ:










