Twitter-ի նոր ծառայությունը թույլ կտա «թաքցնել» հրապարակումների անցանկալի արձագանքները

16:10 • 02.03.19

Twitter սոցիալական կայքը նոր ծառայություն է գործարկել, որը թույլ կտա օգտատերերին «թաքցնել» իրենց հաղորդագրությունների արձագանքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կայքը բացատրել է, որ առկա գործառույթները միշտ չէ, որ թույլ են տալիս օգտատերերին պաշտպանվել բացասական մեկնաբանություններից: Այս դեպքում թույլ կտրվի ազատվել այն մեկնաբանություններից, որոնք խախտում են ընկերության սահմանած կանոնները:

Այսպիսով՝ հաղորդագրությունների մեկնաբանությունների դաշտում կհայտնվի Hide Tweet կոճակը, որը թույլ կտա թաքցնել անցանկալի պատասխանները տեսանելի դաշտից, միևնույն ժամանակ View Hidden Tweets կոճակը թույլ կտա այլ օգտատերերին տեսնել «թաքցված» արձագանքները:

Նշվում է, որ նոր ծառայությունը նախատեսվում է գործարկել արդեն առաջիկա ամսում:

Twitter-ի նոր ծառայությունը թույլ կտա «թաքցնել» հրապարակումների անցանկալի արձագանքները