SpaceX-ի նորագույն մասնավոր տիեզերանավը ժամանել է Միջազգային տիեզերակայան
Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon առաջին մասնավոր, անձնակազմով թռիչքի համար նախատեսված տիեզերանավը ժամանել է Միջազգային տիեզերակայան:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ընկերությունից հայտնել են, որ եթե 6-օրյա փորձարկումն ու տիեզերանավի առաքելությունը հաջողությամբ ավարտվի, ապա SpaceX-ը կկարողանա ՆԱՍԱ-ի ծրագրի շրջանակներում նոր տիեզերանավով երկու տիեզերագնացի ուղարկել այս ամառ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս փորձնական առաքելությունն ստացել է Demo Mission-1 անվանումը: Այն դեբյուտային նախագիծ է և անցկացվում է առանց տիեզերագնացների մասնակցության:










