Գավառում Opel-ը բախվել է պատին. կա տուժած. shamshyan.com

17:15 • 03.03.19

Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ 24-ամյա Կորյուն Սարգսյանը Գավառ քաղաքի Ազատության փողոցում իր վարած Opel մակնիշի 95 VQ 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գավառի բնակիչ, 21-ամյա Միշա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: