Միլանում ռասիզմի դեմ բողոքի բազմահազարանոց ակցիա է իրականացվել (լուսանկարներ)
Իտալիայի հյուսիսային Միլան քաղաքում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ռասիզմի, հաղորդում է BBC-ն:
Կազմակերպիչների խոսքով՝ ակցիային 200 հազար ակտիվիստ է մասկանցել: Ցուցարարները հայտարարել են, որ Իտալիայի կառավարությունը ներգաղթյալների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ վախ և ատելություն է սերմանում:
«Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան և Իտալիան փոխեն իրենք քաղաքականությունը և կենտրոնում դնեն մարդուն»,- ասել է ցուցարարներից մեկը:
Հիշեցնենք, որ նոր կառավարության ձևավորած կոալիցիայի օրոք անցած տարվա սեպտեմբերին հրամանագիր էր ընդունվել, որը հեշտացնում է լուրջ հանցագործությունների դեպքում ներգաղթյալներին արտաքսելու կամ քաղաքացիությունից զրկելու գործընթացը: Երկրի իշխանությունները նաև փորձել էին փակել նավահանգիստները Միջերկրական ծովով Եվրոպա գնացող ներգաղթյալների նավերի առաջ:
Երկրի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար և «Հյուսիսային լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինիի խոսքերի համաձայն՝ ներգաղթի նոր քաղաքականությունն Իտալիան «ավելի ապահով» կդարձնի:














