Սարատովում տղամարդը մահացել է գլխին ընկած սառցաբեկորի հարվածից

16:39 • 03.03.19

Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում մահացել է 77-ամյա թոշակառու, որի գլխին սառցաբեկոր է ընկել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 2-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սառցաբեկորը պոկվել և տղամարդու գլխին է ընկել երկհարկանի վարչական շենքից: Բժիշկները վիրահատել են տուժածին, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ներկա պահին դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննություն է տարվում, հարցաքննվում են ականատեսներն ու մոտակա կազմակերպությունների աշխատակիցները: Մեղավորին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում:

Վերջերս Սարատովի մարզում մի քանի համանման դեպք է տեղի ունեցել. փետրվարի 26-ին բնակելի տան տանիքից ընկած սառույցի հարվածից կին է զոհվել, փետրվարի 14-ին` 77-մյա տղամարդ, իսկ փետրվարի 18-ին տանիքից ընկած ձյան կույտը երկու կնոջ է վիրավորել: