3-ամյա աղջնակը մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն. shamshyan.com

20:35 • 04.03.19

Մարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաներում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝  նրա կյանքը փրկելու համար:

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: