«Ինձ հետ ամեն ինչ կարգին է». Նարեկ Մալյանը բերման ենթարկվելուց հետո անդրադարձել է իր վրա կատարված հարձակմանը (տեսանյութ)

02:01 • 04.03.19

Քիչ առաջ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է և ինքն արդեն ոստիկանությունում չէ:

Նարեկ Մալյանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նա կրկին շեշտել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ միջադեպի մյուս մասնակիցները խուլիգանության համար այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում: «Տեսնենք, թե օրենքը մինչև ուր կտանի այս ամենը և ընդհանրապես կտանի, թե չէ»:

Հասարակական գործիչը նաև հավելել է, որ երկուշաբթի՝ մարտի 4-ին, ժամը 13:00-ին լինելու է Երևանի Պետական Համալսարանի մուտքի մոտ և սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում։