Վայոց Ձորում Opel-ը, մի քանի պտույտ գործելով, հայտնվել է ձորակում. բժիշկները պայքարում են 43-ամյա վարորդի և նրա եղբոր կյանքի համար. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Հարությունյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ հատված, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյա Աշոտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են։










