Շվեդիայում շուրջ 40 զբոսաշրջիկ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել
Շվեդիայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ է տուժել, հաղորդում է Life.ru-ն՝ Expressen-ին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել շվեյցարական Լոֆսդալեն լեռնադահուկային հանգստավայրից ոչ շատ հեռու: Շուրջ 40 զբոսաշրջիկ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներից մի քանիսը վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները, սակայն ենթադրվում է, որ վթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային անբարենպաստ պայմանները:










