Հաղարծին գյուղում ծառն ընկել է անասնապահական ֆերմայի տանիքին. ԱԻՆ
16:06 • 04.03.19
Մարտի 4-ին՝ ժամը 11:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ծառն ընկել է անասնապահական ֆերմայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել անասնապահական ֆերմայի տանիքից:
Placeholder










