Ադրբեջանում «հայերի համար տեսագրության» պատճառով ՌԴ քաղաքացու են բերման ենթարկել

17:04 • 04.03.19

Ադրբեջանի Տերտերի շրջանի Բեյիմսարով գյուղում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է բերման ենթարկվել, գրում է aze.az կայքը:

Խոսքը Կրասնոդարի երկրամասի բնակիչ Ալու Ալամահմադի Իդիգովի մասին է, որն «իր հայ ընկերոջ խնդրանքով» տեսանկարելիս է եղել շրջակայքը:

Կայքի հաղորդմամբ՝ Իդիգովը հայտնել է ոստիկանությանը, որ իր ընկերոջ մայրը մինչև Ղարաբաղյան պատերազմն այդ գյուղում է ապրել և ցանկացել է տեսնել իր նախկին տունն ու գյուղը:

Հետաքննության արդյունքում տեսանյութերը վերացվել են, իսկ ՌԴ քաղաքացին ազատ է արձակվել: