Mercedes-AMG-ն ներկայացրել է AMG S 65 Final Edition մեքենան (լուսանկարներ)

16:48 • 04.03.19

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է Mercedes-AMG S 65 Final Edition մոդելի պաշտոնական լուսանկարները: 

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, այն կարտադրվի ընդամենը 130 օրինակով:

Սեդանը համալրված կլինի 6լ աշխատանքային ծավալով, 630 ձիաուժ հզորությամբ V12 երկտուրբո շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն կզարգացնի 4,3 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը կլինի 300 կմ/ժ:

Մեքենան կունենա բացառիկ Obsidian Black գույն:

Մոդելը նախատեսված կլինի էքսկլյուզիվ մեքենաների հավաքորդների և 12 գլանանի շարժիչների սիրահարների համար:

 

Image result for AMG S 65 Final Edition

Image result for AMG S 65 Final Edition

Image result for AMG S 65 Final Edition

Image result for AMG S 65 Final Edition

Mercedes-AMG-ն ներկայացրել է AMG S 65 Final Edition մեքենան (լուսանկարներ)