Կաշառք ստանալիս ոստիկանները բռնել են Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյային. նա ձերբակալվել է. Shamshyan.com

16:40 • 04.03.19

Երեկ՝ մարտի 3-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին բռնել են Վանաձոր քաղաքի բնակիչ Նվեր Օհանյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ն. Օհանյանն աշխատում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Նա  քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել է 170 հազար դրամ։

Գումարը ստանալու պահին ոստիկանները նրան բռնել են և տեղափոխել Բազումի ոստիկանություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի և 312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ն. Օհանյանը ձերբակալվել է։