Քաղաքապետարանի թույլտվությամբ քանդում են Խորենացու 13 հասցեում գտնվող շենքը (տեսանյութ)
Վերսկսվել են Խորենացու 13 հասցեում՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման աշխատանքները:
Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է շենքի ապամոնտաժման հարցը:
Շենքն ապամոնտաժվել է 2004-ին, այդ ժամանակ պահպանվել է կառույցի միայն ճակատային մասը, որը, ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում ընդգրկված չէ:
Քաղաքապետարանից պարզաբանել են, որ շենքի մասնավորեցումից հետո սեփականատերերը ճակատային հատվածի պահպանում չեն նախատեսել:










