Ինչպես «Կարմիր մոլորակում». Չինաստանի հյուսիս-արևմուտքում գիտնականների ու զբոսաշրջիկների համար «մարսյան բազա» է բացվել

12:07 • 04.03.19

Չինաստանում առաջին բազան, որը նմանակում է Մարսի վրա պայմանները, բացվել է հյուսիս-արևմտյան Ցինհայ նահանգում: Բազայի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն հասանելի կլինի թե՛ գիտնականների, թե՛ սովորական զբոսաշրջիկների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Երեսուներկու հեկտար մակերեսով «մարսյան գյուղը» գտնվում է Հայսի-մոնղոլա-տիբեթյան ինքնավար շրջանում՝ Լենհու բնակավայրից 60 կմ հեռավորության վրա: Սա անապատային տարածք է, որտեղ կենսապայմանները բավականին բարդ են, ինչի արդյունքում զբոսաշրջիկներն իրենց կարող են զգալ՝ ինչպես Մարսի վրա:


Չինական աերոտիեզերական գիտատեխնիկական կորպորացիայի ներկայացուցչի խոսքով՝ նման օբյեկտի ստեղծման նպատակը Մարսի վերաբերյալ գիտական հետազոտությունների անցկացման համար պայմանների ապահովումն է, ինչպես նաև մարդկանց շրջանում, հատկապես երիտասարդության, տիեզերքի ու մասնավորապես Մարս մոլորակի հետազոտման հետաքրքրություն առաջացնելը:


Միևնույն ժամանակ նա նշել է, որ ճամբարը չի օգտագործվի տիեզերագնացների կողմից հետագայում «Կարմիր մոլորակ» թռիչքների պատրաստվելու համար:


Բազան բաժանված է երկու գոտու միջև, առաջինը «Մարսի վրա վայրէջքի» գոտին է, երկրորդն արտաքին աշխարհից ամբողջությամբ մեկուսացված ճամբար է մարսյան զբոսաշրջիկների բնակության համար:


150 մլն յուան (մոտ 22,5 մլն դոլար) արժողությամբ նախագծի իրագործումը սկսվել է 2018 թվականի ամռանը:

 

Ինչպես «Կարմիր մոլորակում». Չինաստանի հյուսիս-արևմուտքում գիտնականների ու զբոսաշրջիկների համար «մարսյան բազա» է բացվել