Երևանի Սիլիկյան թաղամասում շմոլ գազից 4 քաղաքացի է թունավորվել

15:24 • 04.03.19

Մարտի 2-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Սիլիկյան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ին, տանը շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Կատարվում է քննություն: