Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 6 բնակիչ թունավորվել է էլեկտրական հոսանք արտադրող բենզինային սարքից արտանետված ծխից

15:26 • 04.03.19

Մարտի 3-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված էլեկտրական հոսանք արտադրող բենզինային սարքից արտանետված ծխից: 

Նշանակվել է ԴԲՓ: 

Նախապատրաստվում են նյութեր: