Մեծ Բրիտանիայում կբացվի տրանսգենդերների համար նախատեսված առաջին բանտը
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարը հայտնել է Լոնդոնում տրանսգենդեր կալանավորների համար նախատեսված առաջին բանտի բացման մասին, որը տեղի կունենա այս շաբաթ, գրում է BBC-ն:
Հատուկ բանտը տեղակայված կլինի Լոնդոնի հարավում գտնվող՝ կանանց համար նախատեսված բանտերից մեկի շրջակայքում: Սկզբում այնտեղ կտեղավորեն ի սկզբանե տղամարդ ծնված 3 կալանավորների: Պաշտոնյաների խոսքով՝ նրանք մեկուսացած կլինեն հաստատությունում գտնվող կանանցից:
Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նման միջոցառումն ուղղված է բոլոր կալանավորների անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Արևմտյան Յորքշիր կոմսությունում Կարեն Ուայթ անունով տրանսգենդեր կալանավորը, որը տղամարդ է ծնվել, սակայն իրեն կին է համարում, 3 ամիս շարունակ բռնաբարել էր խցի իր ընկերուհիներին: Ուայթի ծանոթներից շատերը զարմանք էին հայտնել՝ իմանալով, որ նրան տեղավորել են կանանց բանտում:
Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում տրանսգենդեր կալանավորների մեծ մասը բանտում է հայտնվում սեռական բնույթի ոտնձգությունների և հանցանքների մեղադրանքով:










