Չեչնիայում միայն կանանց համար նախատեսված տաքսիներ կգործեն
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի ազգականի՝ Ադամ Չերխիգովի ղեկավարած շեյխ Զայեդի անվան ներդրումների հիմնադրամը հավանություն է տվել հանրապետությունում կանանց համար նախատեսված տաքսիներ ստեղծելու գաղափարին, հաղորդում է НТВ-ն:
«Դա կրոնական նորմերի և ավանդույթների տեսանկյունից կանանց տեղափոխության համար շատ հարմար միջոց կլինի. տաքսիների ղեկին միայն կանայք կլինեն»,- ասված է կազմակերպության ինստագրամյան էջում:
Տաքսի ծառայության անվանումը «Մեխկարի» կլինի, ինչը չեչեներենից թարգմանաբար նշանակում է «աղջիկներ»:
Չեչնիայի Հանրապետությունում շատ կանայք հրաժարվում են տաքսի ծառայություններից՝ կրոնական նորմերի պատճառով, որոնք արգելում են կանանց օտար տղամարդու հետ նույն մեքենայում գտնվել:










