Մանիլայի օդանավակայանում մոտ 100 000 դոլար արժողությամբ ավելի քան 1500 հատ հազվագյուտ կրիա է առգրավվել (լուսանկարներ)

17:17 • 04.03.19

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում առգրավվել է չորս ճամպրուկ, որոնցում հայտնաբերվել են 1529 հատ հազվագյուտ ու պաշտպանության տակ գտնվող տարբեր տեսակի կրիաներ՝ փաթաթված կպչուն ժապավենով:

Ինչպես նշում է The Guardian-ը, ճամպրուկներն առգրավել է մաքսային ծառայությունը՝ այն բանից հետո, երբ Հոնկոնգից ժամանած ուղևորը դրանք թողել է օդանավակայանի ժամանման սրահում:

Ընդհանուր առմամբ, հայտնաբերված կրիաների գինը մոտ 100 000 դոլար է:

Պարբերականը նկատում է, որ որոշ ասիական երկրներում էկզոտիկ կրիաները մեծ պահանջարկ ունեն իրենց մսի, ինչպես նաև ոչ ավանդական բժշկության մեջ օգտագործվելու համար:

 

Image result for 1,500 live turtles found wrapped in duct tape at Manila airport

Image result for 1,500 live turtles found wrapped in duct tape at Manila airport

Image result for 1,500 live turtles found wrapped in duct tape at Manila airport