100 կմ/ժամը՝ 2 վայրկյանում. Pininfarina-ն ներկայացրել է Իտալիայում երբևէ արտադրված ամենահզոր հիպերքարը (լուսանկարներ)
Ժնևի ավտոսրահում ներկայացվել է Automobili Pininfarina ստորաբաժանման Battista էլեկտրական հիպերքարը, որն ամենահզորն է երբևէ Իտալիայում կառուցված ճանապարհային մեքենաներից:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նորույթը համալրված է 4 էլեկտրաշարժիչով: Ընդհանուր առմամբ, մեքենան 1900 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է ավելի քան 350 կմ/ժամ:
Երկդուռ մոդելը համալրված է լիաքարշակ համակարգով: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է 450 կմ տարածություն անցնել:
Մեքենան անվանումն ստացել է Carrozzeria Pininfarina ընկերության հիմնադիր Ջովաննի Բատիստա «Պինին» Ֆարինայի պատվին:













