Mercedes-Benz-ը ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մրցարշավային մեքենան (լուսանկար)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Ժնևում միջազգային ավտոշոուի մեկնարկին ընդառաջ գաղտնազերծել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մրցարշավային մեքենան:
Ինչպես նշում է The Verge-ը, նորույթը ստացել է EQ Silver Arrow 01 անվանումը:
Mercedes-Benz-ն այս մեքենայով կմասնակցի «Ֆորմուլա 1»-ի այլընտրանքային՝ էլեկտրական մեքենաների համար նախատեսված «Ֆորմուլա Է» (Formula E) ավտոմրցաշարին:
Հայտնի է, որ մրցաշարին արդեն մասնակցում են մեքենաշինական ոլորտի այնպիսի հեղինակավոր բրենդներ, ինչպիսիք են Audi-ն, BMW-ն, Nissan-ը և Jaguar-ը, մինչդեռ Porsche-ն կմիանա հաջորդ տարվանից:
Հատկանշական է, որ EQ Silver Arrow 01-ը ստեղծելու հարցում ավտոարտադրողը համագործակցել է իտալացի, ֆրանսիացի մասնագետների, Atieva, Sony, McLaren ընկերությունների հետ:
Այն համալրված է 340 ձիաուժ հզորությամբ, 2,7 վայրկյանում 0-100 կմ/ժ արագություն զարգացնող շարժիչով:
![]()










