Հայտնի է, թե ով է ներկայացնելու Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին
Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին կներկայացնի երգչուհի Նեվենա Բոժովիչը` «Crown» երգով, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Բոժովիչը դարձել է Սերբիայի ազգային ընտրության հաղթող: Երգչուհին հայտարարել է, որ երգը գրված չի եղել հատուկ «Եվրատեսիլի» համար:
Նշվում է, որ Նեվենա Բոժովիչն արդեն երկու անգամ ներկայացրել է Սերբիան «Եվրատեսիլ» երգի մրցույթին:










