Գիտնականները պարզել են գեր լինելու առավելությունը

04:53 • 05.03.19

Ըստ ամերիկացի գիտնականների` չնայած ավելորդ քաշը մեծացնում է սրտի հիվանդությունների վտանգը, սակայն այն օգնում է արագ վերականգնվել ինսուլտից հետո: Այդ մասին հայտնել է Life.ru-ն:

Աղբյուրը նշել է, որ գիտնականներն այդ եզրակացությանը եկել են ինսուլտ տարած հազարավոր տարեց հիվանդների ախտորոշումներն ուսումնասիրելու արդյունքում:

Պարզվել է, որ գեր հիվանդներն ավելի քիչ են մահանում ինսուլտից, քան նորմալ քաշ ունեցող մարդիկ:

Գիտնականները նշել են, որ սննդանյութերի առատությունն օրգանիզմում օգնում է գիրուկներին ավելի շուտ վերականգնվել երկարատև և ծանր հիվանդությունից:

Գիտնականները պարզել են գեր լինելու առավելությունը