ԱՄՆ-ում 2-ամյա աղջկա մոտ ձվարանների հազվադեպ քաղցկեղ է հայտնաբերվել
ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Մեգանը տեղի հեռուստաալիքի եթերում պատմել է իր երկամյա դստեր մոտ հազվադեպ քաղցկեղի ախտորոշման մասին:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ծնողների մոտ կասկած անգամ չկար, որ աղջնակի մոտ 3-րդ աստիճանի ձվարանի քաղցկեղ է առկա: Նրանք կարծում էին, որ փոքրիկի մոտ փորափքանքը փորկապության կամ ստամոքսի մեծանալու հետևանք է:
Աղջկա՝ Քեննիի մանկաբույժն ասել է, որ երեխան գազեր ունի և մեկ օր անց լավ կլինի: Երեխայի ջերմությունն ու որովայնի փքվածությունը, սակայն, չեն անցել, և մայրն անհանգստանալով նրան կրկին բժշկի է տարել:
Թեև երեխայի մանկաբույժը տարօրինակ ոչինչ չի նկատել, ծնողները նրան տարել են մանկական հիվանդանոց, որտեղ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի ձվարանները բավականին մեծացած են: Բժիշկները նրա մոտ ձվարանի դեղնուցապարկի 3-րդ աստիճանի ուռուցք են ախտորոշել:
Դա տեղի է ունեցել փետրվարի 15-ին: Դրանից հետո 2-ամյա փոքրիկը վիրահատության է ենթարկվել և 2 շաբաթ բուժում ստանալուց հետո վերադարձել է տուն: Նա արդեն ապաքինվում է:
ԱՄՆ Ցինցինատի քաղաքի մանկական հիվանդանցի բժշկի խոսքով՝ դա հազվագյուտ դեպք է, երբ բջջի չարորակ ուռուցքը հայտնաբերվում է սաղմում: Ըստ բժշկի՝ պատճառներն անհայտ են, և ախտանշանը անցել է. կայուն փքվածությունն է:.jpg?1551796395201)












