Հայտնի է դարձել Պրիցկերի ճարտարապետական հեղինակավոր մրցանակի դափնեկիրը (լուսանկարներ)

18:41 • 06.03.19

Ճապոնացի ճարտարապետ Արատա Իսոձակին 87 տարեկանում դարձել է Պրիցկերի ճարտարապետական հեղինակավոր մրցանակի դափնեկիր, որը հայտնի է որպես Նոբելյան մրցանակի նմանօրինակը ճարտարապետության ոլորտում: Այս մասին հաղորդվում է մրցանակի կայքում:

Իր երկարամյա կարիերայի ընթացքում Իսոձակին ավելի քան 100 շինություն է կառուցել, որոնց թվում են Բարսելոնայի Sant Jordi մարզական համալիրը և Միլանի Allianz Tower երկնաքերը:

Ինչպես նշվում է, Իսոձակին դարձել է Ճապոնիայի առաջին ճարտարապետներից մեկը, որոնք սկսել են աշխատել երկրի սահմաններից այն կողմ:




 

Հայտնի է դարձել Պրիցկերի ճարտարապետական հեղինակավոր մրցանակի դափնեկիրը (լուսանկարներ)