Samsung-ը ծալվող էկրանով ևս 2 սմարթֆոն կներկայացնի

18:37 • 06.03.19

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է ծալվող սմարթֆոնի ևս երկու մոդել ներկայացնել, գրում է The Verge-ը՝ նկատելով, որ դրանք վերջերս ներկայացված Galaxy Fold ծալվող հեռախոսից զգալի տարբերվող դիզայն կունենան:

Ի տարբերություն թաբլեթի չափ, գրքի պես փակվող էկրանով Galaxy Fold-ի՝  նորույթներից մեկը համալրված կլինի կորությամբ ծալվող էկրանով: Մինչդեռ մյուս մոդելը կլինի ուղղահայաց ու կծալվի վերևից դեպի ներքև:

Հեռախոսներից առաջինը կներկայացվի 2019-2020թ. , ինչից հետո կհաջորդի երկրորդը:

Ինչ վերաբերում է Galaxy Fold-ին, ապա այն վաճառքում կհայտնվի ապրիլից:

Samsung-ը ծալվող էկրանով ևս 2 սմարթֆոն կներկայացնի