Հնդկաստանում երկու գլխով, բայց մեկ մարմնով սիամական երկվորյակներ են ծնվել (տեսանյութ)
Հնդկաստանում 6-ամյա կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել, որոնք մարմնով միացած են իրար: Նրանք ունեն երկու գլուխ, 4 ձեռք և երկու ոտք:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Փանիփաթ քաղաքի հիվանդանոցում, որտեղ ծնվել են փոքրիկները, ծնողներին հայտնել են, որ իրենք չեն կարող վիրահատել և առանձնացնել երեխաներին: Նրանց խոսքով՝ գուցե դա հնարավոր լինի անել մայրաքաղաքի խոշոր հիվանդանոցներից մեկում հատուկ մասնագետների կողմից:
Փրիթի Սինգհը հղիության ընթացքում միայն մեկ անգամ է ուլտրաձայնային հետազոտություն անցել, որի ժամանակ նրան ասել են միայն, որ հնարավոր է՝ երկվորյակ ունենա, սակայն չեն ասել, թե ինչ վիճակում են երեխաները գտնվում:
Կինը ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով, քանի որ արյան բարձր ճնշում է ունեցել: Բժիշկները նշում են, որ երեխաները հանգիստ շնչում են և սնունդ ընդունում, սակայն պարզ չէ, թե ինչպես կզարգանա նրանց օրգանիզմը:
Փոքրիկներն ունեն երկու սիրտ, երկու թոք, իսկ մարմնի մնացած հատվածն ու օրգանները ընդհանուր են: Բժիշկները դեռևս չեն կարողացել պարզել երեխաների սեռը:
Երեխայի պապը հայտնել է, որ տեղի բժիշկները չեն կարողանում օգնել իրենց, իսկ երեխաներին մայրաքաղաք տանելու համար միջոցներ չունեն և օգնություն են ակնկալում մարդկանցից՝ փոքրիկներին փրկելու համար:
Տեսանյութն՝ այստեղ:










