Մեծ Բրիտանիայում 8-ամյա տղան լողափով զբոսնելիս մամոնտի ատամ է գտել

15:12 • 06.03.19

Մեծ Բրիտանիայում Սեբաստիան անունով 8-ամյա տղան իր ընկերների հետ Չարմութի լողափով զբոսանքի ժամանակ պատահմամբ հնագիտական կարևոր հայտնագործություն է կատարել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Սեբաստիանն ու իր ընկերները մամոնտի ատամ են գտել: Գիտնականները կարծում են, որ ատամը պատկանել է 40 000 տարի առաջ ապրած բրդոտ մամոնտի, ինչը հազվագյուտ է դարձնում փոքրիկ Սեբաստիանի գտածոն:

Լոնդոնի «Հոլոուեյ» թագավորական քոլեջի պրոֆեսոր Դանիել Շրևը նշել է, որ ատամը շատ մաշված է, և առայժմ բարդ է ասել՝ այն պատկանել է կենդանու վերին, թե ստորին ատամնաշարին:

Նրա խոսքով՝ կենդանին ապրել է շուրջ 25 000-65 000 տարի առաջ:

 



The woolly mammoth roamed the icy tundra of Europe and North America for 140,000 years, disappearing at the end of the Pleistocene period, 10,000 years ago. They are one of the best understood prehistoric animals because their remains are often not  frozen and preserved




Մեծ Բրիտանիայում 8-ամյա տղան լողափով զբոսնելիս մամոնտի ատամ է գտել