«Ռոսկոսմոսն» սկսել է նախապատրաստել «Ֆյոդոր» ռոբոտի թռիչքը Միջազգային տիեզերակայան

18:55 • 06.03.19

Ռուսական «Ռոսկոսմոս» պետական ընկերությունն առաջիկայում կիրականացնի «Ֆյոդոր» անունը ստացած ռոբոտի նախապատրաստումը «Սոյուզ» անօդաչու տիեզերանավով Միջազգային տիեզերակայան թռչելու համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տիեզերական գործակալության ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բրոշենկոյին, տիեզերանավը նախատեսվում է արձակել ամռանը:

Նրա խոսքով՝ ռոբոտի թռիչքը տիեզերք նախապատրաստման և մշակման փուլում է գտնվում: «Ինչ վերաբերում է «Սոյուզ» տիեզերանավով թռչելուն, այդ հարցը քննարկվում է ըստ արձակման ժամանակացուցակի, որը մեզ տալիս են տիեզերանավի հարցով որոշում կայացնելու դեպքում: Առաջիկայում Բայկանուր կայանում կմշակվի թռիչքի ձևաչափը», - ասել է Բրոշենկոն:

 

 

«Ռոսկոսմոսն» սկսել է նախապատրաստել «Ֆյոդոր» ռոբոտի թռիչքը Միջազգային տիեզերակայան