Hyundai-ն գաղտնազերծել է նոր Sonata-ն (ֆոտոշարք)

14:34 • 06.03.19

Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր սերնդի Sonata-ի առաջին լուսանկարները, որոնք ներկայացված են ստորև:

Ինչպես նշում է caradvice.com-ը, մոդելի դիզայներական լուծումների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել 2018թ. Ժնևի ավտոսրահում ներկայացված Le Fil Rouge կոնցեպտը:

Ութերորդ սերնդի սեդանը կողքից կուպե է հիշեցնում, ինչը դիզայներների մտահղացման արդյունք է:

Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա ստույգ տեղեկություն չկա: Չի բացառվում, որ 2,4 և 2 լ աշխատանքային ծավալներով, ինչպես նաև հիբրիդային շարժիչները կարող են պահպանվել:

Մեքենան առաջինը վաճառքում կհայտնվի ավստրալական շուկայում:

 

 

2020 Hyundai Sonata

2020 Hyundai Sonata

2020 Hyundai Sonata

2020 Hyundai Sonata

2020 Hyundai Sonata

Hyundai-ն գաղտնազերծել է նոր Sonata-ն (ֆոտոշարք)