LG-ն ձգվող սմարթֆոն է արտոնագրել
Հարավկորեական LG ընկերությունն արտոնագրել է ձգվող էկրանով սմարթֆոնի գաղափարը: Համացանցում մի քանի գծանկար է հայտնվել, որոնք պատկերում են ինքնատիպ գաղափարի մանրամասները:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, մինչ այլ ընկերություններ կենտրոնանում են ծալովի սմարթֆոնների նոր միտման ուղղությամբ, LG-ն հայտարարել է, որ չի շտապում նմանօրինակ սարքեր թողարկել: Ինչպես պարզվում է, այդ ընթացքում ընկերությունը հետաքրքրվում է եզակի՝ ձգվող սմարթֆոնների մշակմամբ:
Ի տարբերություն արդիական գաջեթների, որոնց հետին վահանակը պատրաստված է մեկ կտորից, նոր մոտեցմամբ կիրառվելու է մի քանի մասերից բաղկացած կորպուս, ինչը կօգնի կարգավորել չափսերը:
Էկրանը նույնպես հնարավոր կլինի ձգել: Դրա համար անհրաժեշտ կլինի քաշել կորպուսից, և էկրանի չափսը կմեծանա: Նույն եղանակով, եթե օգտատերերն այլևս մեծ էկրանից օգտվելու կարիք չունենան, կարող է այն վերադարձնել նախկին չափսին:
Ըստ արտոնագրի՝ գաղափարն իրագործելու համար մի շարք ծրագրային գործառույթներ է անհրաժեշտ մշակել: Նման սմարթֆոնի թողարկման ամսաթիվը չի նշվում:










