«Ֆեյսբուք»-ը չի պահպանի այն օգտատերերի տվյալները, որոնց երկրներում խախտվում են մարդու իրավունքները
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը մտադիր չէ պահպանել այն օգտատերերի տվյալները, որոնց երկրներում խախտվում են մարդու իրավունքները և պատրաստ է արգելափակել իր ծառայությունները: Այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, հաղորդում է ТАСС-ը:
«Մարդիկ չպետք է զարմանան, եթե մենք հատուկ չպահպանենք օգտատերերի մասին կարևոր ինֆորմացիան այն երկրներում, որտեղ չեն հարգում մարդու անձնական կյանքի և խոսքի ազատության իրավունքները: Եթե մենք այդ երկրներում անձնական տվյալների պաշտպանության կենտրոններ ստեղծենք և այնտեղ կարևոր տեղեկություն պահենք, ապա իշխանություններին ավելի հեշտ կլինի օգտատերերի մասին ինֆորմացիա ստանալ»,- ընդգծել է Ցուկերբերգը:
Նա նշել է, որ առաջիկայում որոշ երկրներում կարգելափակվեն «Ֆեյսբուք»-ի ծառայությունները:
Ցուկերբերգը չի ներկայացրել այն երկրների ցանկը, որտեղ, նրա կարծիքով, կան մարդու իրավունքների խախտման դեպքեր:










