Գիտնականները հայտնել են, որ բացահայտել են Անտարկտիկայի ափերի մոտ հանդիպող կանաչ սառցաբեկորների առեղծվածը

15:39 • 07.03.19

1900-ական թվականներից ի վեր ծովագնացներն ու հետախուզողները պարբերաբար հայտնել են  Անտարկտիկայի որոշ հատվածներում տարօրինակ, կանաչ գույնի սառցաբեկորների առկայության մասին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ավելի քան մեկ դար այս տարօրինակ երևույթը գտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում ու հանգիստ չի տվել նրանց: Սակայն այժմ հետազոտողները հավատացած են, որ գտել են հարցի պատասխանը:

Ենթադրվում է, որ կանաչ գույնն Անտարկտիկա մայրցամաքի քարերի փոշու մեջ պարունակվող երկաթի օքսիդի հետևանք է:

2016թ. կատարված հետազոտության արդյունքում մասնագետները բևեռային սառույցում մեծ քանակությամբ երկաթ են հայտնաբերել և, դրանից ելնելով, ենթադրել, որ ծովի ջրերում օտար բաղադրիչները, մասնավորապես՝ երկաթի օքսիդը, կարող են փոխել ջրի գույնը:

 

Arctic sailors and explorers have reported seeing strange green icebergs near parts of Antarctica since the early 20th century

 

 

Գիտնականները հայտնել են, որ բացահայտել են Անտարկտիկայի ափերի մոտ հանդիպող կանաչ սառցաբեկորների առեղծվածը