Պերուում Չիմու մշակույթի դարաշրջանում երեխաներին զոհաբերել են՝ հանելով նրանց սիրտը. հնագետները մանրամասներ են պատմել վերջին տարիների հատնագործություններից

11:50 • 07.03.19

Պերուի Տրուխիլյո քաղաքի Ազգային համալսարանի գիտնականները մանրամասներ են հրապարակել երկրի տարածքում կենդանիների և երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացված հնագիտական պեղումների ընթացքում Պերուում շուրջ 700 քմ տարածքում գտել են ավելի քան 140 երեխաների և 200 լամաների մարմինների մնացորդներ:

Երեխաները, որոնց մարմինների մնացորդները գտել են գիտնականները, մահվան պահին եղել են 5-14 տարեկան: Ընդ որում՝ կրծքավանդակի շրջանում կտրվածքի առկայությունն ու կողոսկրերի տեղաշարժված լինելը փաստում են, որ զոհերի կրծքավանդակը բացվել է նրանց սիրտը մարմնից դուրս բերելու նպատակով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել մոտ 1450 թվականին՝ Չիմու մշակույթի օրոք: Գերեզմանի հատվածում ցեխի հաստ շերտը վկայում է այն մասին, որ զոհաբերություններն իրականացվել են ուժեղ անձրևից կամ ջրհեղեղից հետո:

Պերուում Չիմու մշակույթի դարաշրջանում երեխաներին զոհաբերել են՝ հանելով նրանց սիրտը. հնագետները մանրամասներ են պատմել վերջին տարիների հատնագործություններից