Պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս կգա բացառապես կանանցից կազմված թիմը
Պատմության մեջ առաջին անգամ միայն կանանցից կազմված անձնակազմը բաց տիեզերք դուրս կգա Միջազգային տիեզերակայանից:
Ինչպես հայտնում է CNN-ը, ՆԱՍԱ-ն հաստատել է, որ տիեզերագնացներ Էն ՄքՔլեյնը և Քրիստինա Քոչը բաց տիեզերք դուրս կգան մարտի 29-ին: Նրանց գործողությունները երկրի վրա կհամակարգի Կանադական տիեզերական գործակալության ավիակարգավար Քրիստին Ֆասիոլը:
Հենց Քրիստինն էր, որը մարտի մեկին հայտարարել էր բացառապես կանանց մասնակցությամբ առաջին «տիեզերական զբոսանքը» համակարգելու մասին: Այժմ որոշվել է նաև դրա իրականացման ամսաթիվը:
Դա երկրորդն է լինելու նախատեսված երեք զբոսանքից: Առաջինն իրականացվելու է մարտի 22-ին, երբ բաց տիեզերք դուրս կգան Էն ՄքՔեյնը և Նիք Հեյգը:










