3 մլն դոլար և 1600 ձիաուժ. Ժնևում ներկայացվել է շվեդական Koenigsegg Jesko մեգաքարը (լուսանկարներ)
Հիպերքարերի արտադրությամբ զբաղվող Koenigsegg ընկերությունը ներկայացրել է Koenigsegg Jesko մեգամեքենան, որը կարող է առավելագույնը 483 կմ/ժ արագություն զարգացնել:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, տպավորիչ նորույթն անվանվել է ընկերության հիմնադրի՝ Քրիստիան վոն Կոենիգսեգգի հոր պատվին: Վերջինս որդուն շատ է օգնել ավտոբրենդը հիմնելու և այն զարգացնելու հարցում:
Koenigsegg Jesko-ն համալրված է 5 լ աշխատանքային ծավալով, 1280 ձիաուժ հզորությամբ V8 նոր երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կարելի է 1600 ձիաուժի հասցնել՝ օգտագործելով E85 կենսավառելիք:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացված մեքենայի գինը սկսվում է 3 մլն դոլարից՝ գումարած տեղի հարկերը:
Koenigsegg Jesko-ն կարտադրվի 125 օրինակով:
















