Բրիտանացիները Rolls-Royce Dawn կաբրիոլետը վերածել են ռետրո կուպեի (լուսանկար)

23:41 • 09.03.19

Բրիտանական Eadon Green ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ չորս տեղանոց ZRR կուպեն: Ինչպես և նախկինում ընկերության դիզայներները ոգեշնչվել են 20-րդ դարի 30-ականների ոճով:

Ինչպես գրում է Motor.ru-ն, այս անգամ մասնագետները փորձարկումների են ենթարկել Rolls-Royce Dawn կաբրիոլետը: «Դոնոր» մեքենայից Eadon Green ZRR մոդելն առանձնանում է ռետրո ոճով, թեև կան նաև որոշակի ընդհանուր տարրեր: Լուսարձակները, դռները և անիվները, հավանաբար, վերցվել են Rolls-Royce-ից:

Տեխնիկական բնութագրիչների առումով ևս փոփոխություններ չկան: ZRR-ն աշխատում է 6,6 լիտր ծավալային V12 շարժիչով, որը 601 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Երկու մոդելի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամ արագությունը ZRR-ը փոքր-ինչ շուտ է զարգացնում՝ 4,8 վայրկյանում, մինչ Rolls-Royce-ը՝ 4,9:

 

Բրիտանացիները Rolls-Royce Dawn կաբրիոլետը վերածել են ռետրո կուպեի (լուսանկար)