Հրապարակվել է ռուսական կուրացնող նոր զենքի փորձարկման տեսանյութը

22:15 • 10.03.19

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է «Ֆիլին» տեսողա-օպտիկական միջամտությունների կայանի փորձարկումների տեսանյութը:

Ինչպես հաղորդվում է, գիշերային ժամերին և մթնշաղի ժամանակ համալիրը չեզոքացնում է նշանառությունը, հեռաչափերը, գիշերային տեսողության սարքերը և հակատանկային ղեկավարվող հրթիռների ուղղորդման համակարգերը մինչև 5 կմ հեռավորությամբ:

Նախ նավում միացվում է հզոր լուսարձակի նման սարքը, որից հետո այն դնում են համապատասխան ռեժիմի վրա, որը կարող է կուրացնել հակառակորդին, հալյուցինացիաներ առաջացնել թշնամու զինվորների մոտ և շարքից հանել հակառակորդի սարքավորումները:

Ինչպես աղբյուրը նշում է, համակարգն արդեն տեղադրվել է ռուսական նավատորմի որոշ նավերում: «Ֆիլին» կայանը մշակել է «Ռոստեխ» ընկերությունը: Այն ունակ է հակառակորդին կուրացնել մինչև 2 կմ հեռավորության վրա: Ի դեպ, կայանի ազդեցությունը ժամանակավոր է, տեսողությունը հետագայում վերականգնվում է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: 

Հրապարակվել է ռուսական կուրացնող նոր զենքի փորձարկման տեսանյութը