Հայտնի է՝ ինչ դիզայն է ունենալու Samsung-ի հաջորդ ծալվող հեռախոսը (լուսանկար)

15:06 • 11.03.19

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ծալվող սմարթֆոնի նոր մոդել, որի գծագիրը հայտնվել է համացանցում:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, դատելով գծագրից՝ հեռախոսն ունենալու է դիզայներական և տեխնոլոգիական առանձնահատկություն, որի շնորհիվ կծալվի էկրանով դեպի դուրս:

Նշվում է, որ գծագիրը վերցվել է հատուկ այս տեխնոլոգիայի կիրառման համար ընկերության ձեռք բերած արտոնագրից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Samsung-ը մտադիր է ծալվող սմարթֆոնի ևս երկու մոդել ներկայացնել: Հայտնի է, որ դրանք վերջերս ներկայացված Galaxy Fold ծալվող հեռախոսից զգալի տարբերվող դիզայն կունենան:

Հեռախոսներից առաջինը կներկայացվի 2019-2020թ.:

Ինչ վերաբերում է Galaxy Fold-ին, ապա այն վաճառքում կհայտնվի ապրիլից:

 

Հայտնի է՝ ինչ դիզայն է ունենալու Samsung-ի հաջորդ ծալվող հեռախոսը (լուսանկար)