Նյու Յորքում 2 «պարող աշտարակ» կկառուցվի

20:46 • 12.03.19

Նյու Յորքի Բրուքլին քաղաքում 2019-ի օգոստոսին կսկսվի երկու արտասովոր բնակելի շենքի կառուցումը: OMA ընկերության դիզայներները վստահեցնում են, որ շենքերը պարող զույգ են հիշեցնելու:

Ինչպես հայտնում է vesti.ru-ն, աշտարակները, որոնց բարձրությունը կկազմի 91 և 121 մետր, կկառուցվեն The Greenpoint Landing նախագծի շրջանակներում: Բնակելի համալիրները կնախագծվեն և կկառուցվեն այնպես, որ չփակեն տեսարանը դեպի Մանհեթեն: 

Նախատեսվում է, որ շենքերում ընդհանուր առմամբ 745 բնակարան կտեղակայվի, սակայն տարածքի մի մասը հանրային տարածք կլինի:

Ենթադրվում է, որ աշտարակների համալիրը կայանատեղիի և հանգստյան գոտու հետ միասին 1 հեկտար մակերեսով տարածք կզբաղեցնի: Աշտարակներն, ի դեպ, միացված կլինեն ապակե կամրջով, որի վրա լողավազան և ֆիթնես կենտրոն կտեղակայվի:   

 

Նյու Յորքում 2 «պարող աշտարակ» կկառուցվի