Տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում ողջ աշխարհում տարածում գտած կեղծ դեղերի պատճառով. զեկույց

20:08 • 12.03.19

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների մահվան պատճառ հանդիսացող ամենավտանգավոր գործոններից մեկը կեղծ և չափանիշներին չհամապատասխանող դեղամիջոցներն են, որոնք նախատեսված են մալարիայի, թոքաբորբի և այլ հիվանդությունների բուժման համար:

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ մեջբերելով զեկույցի տվյալները, հարյուր հազարավոր երեխաներ ամեն տարի մահանում են ցածրորակ կամ կեղծ դեղերի աճի պատճառով:

«Խոսքն առնվազն 300 000 երեխայի մասին է, որոնք մահանում են հանցագործների կողմից տարածվող դեղերի կործանարար ազդեցության հետևանքով»,- նշում է Ջոել Բրեմանը՝ զեկույցի համահեղինակ բժիշկներից մեկը:

Ըստ Բրեմանի՝ կեղծ կամ ինչ-որ տեղ չափանիշներին չհամապատասխանող դեղամիջոցների թվաքանակն ավելանում է: 2008-ին դեղագործների թիմը, որը պայքարում է դեղերի կեղծման դեմ, պարզել էր, որ իրենց արտադրանքներից 29-ը կեղծվում է 75 երկրում: 10 տարի անց նրանք հայտանբերել են 95 կեղծվող դեղորայք 113 երկրում:   

 

Տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում ողջ աշխարհում տարածում գտած կեղծ դեղերի պատճառով. զեկույց