Apple-ը մարտի 25-ին կհայտարարի հեռուստատեսային նոր ծառայության մասին. The Verge

14:47 • 12.03.19

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես հաստատել է մարտի 25-ին հատուկ միջոցառում անցկացնելու լուրը:

Ինչպես նշում է The Verge-ը, ամենայն հավանականությամբ, ընկերությունն այդ օրը կհայտարարի հեռուստատեսային սթրիմինգային ծառայության գործարկման մասին:

Թեև միջոցառման հրավիրատոմսի վրա որևէ տեղեկություն նշված չէ, սակայն «Շոուի ժամանակն է» գրությունը, կարծես, ակնարկում է նոր հեռուստատեսային ծառայության ներկայացման մասին:

Բացի այդ, ակնկալվում է, որ Apple-ը կներկայացնի նոր Apple News բաժանորդագրային ծառայությունը, որը կառաջարկի Netflix-ի ոճով առցանց ամսագրերի ու պարբերականների բաժանորդագրություն:

Apple-ը մարտի 25-ին կհայտարարի հեռուստատեսային նոր ծառայության մասին. The Verge