Յուլիա Նաչալովան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. հայտնի են դարձել ռուս երգչուհու առողջական վիճակի որոշ մանրամասներ
Ռուս երգչուհի Յուլիա Նաչալովան գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնում՝ կոմային վիճակում, այս մասին հաղորդում է «Дни.ру» կայքը՝ հղում անելով երգչուհու մամուլի խոսնակ Աննա Իսաևային:
Նշվում է, որ բժիշկները 38-ամյա Նաչալովայի վիճակը գնահատում են կայուն ծանր: Իսաևան հայտնել է, որ մոտակա ժամանակում բժիշկները կկայացնեն հստակ ախտորոշումն ու կտեղեկացնեն այդ մասին, նա խնդրել է լրագրողներին չանհանգստացնել Նաչալովայի հարազատներին ու չխանգարել բժիշկներին աշխատել:
Հայտնի է, որ երգչուհու 12-ամյա դուստրը տեղյակ չէ մոր ծանր վիճակի մասին:
«Նա ուշքի չի գալիս, գտնվում է քնի վիճակում, որից նրան բժիշկները դեռ դուրս չեն բերում: Յուլիայի մոտ մտել են ծնողները, ուրիշ ոչ ոքի ներս չեն թողնում: Այժմ որևէ բժշկական միջամտություն չի լինելու, պահպանում են օրգանիզմի կենսունակությունը: Բժիշկների միակ լուրջ մտահոգությունը թոքերի այտուցման վտանգն է», - ասել է Իսաևան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել է շաքարի մակարդակը, ինչպես նաև հոդատապի սրացում է տեղի ունեցել:










