Ամերիկուհին մոտ 7 կգ քաշով աղջիկ է լույս աշխարհ բերել (տեսանյութ)

22:53 • 19.03.19

Նյու Յորքի բնակչուհի Ջոյ Բաքլին 6.8 կգ կշռող երեխա է լույս աշխարհ բերել: Երկուշաբթի ծննդաբերած կինը երկունքի ցավերը համեմատել է բեռնատարից հարված ստանալու հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նորածին աղջիկը, որին տվել են Հարփեր անունը, կշռում է նույնքան, որքան 7 ամսական երեխան: Նա նաև ամբողջապես ձևավորված մազածածկույթ ունի գլխին: Երեխայի հասակը կազմում է 58.4 սմ:

«Ես այնպես էի զգում, ասես հարված եմ ստացել բեռնատարից: Դա բավականին բռնի էր: Նա խցանվել էր կրծքավանդակիս տակ»,- պատմել է ամերիկուհին:

Նա ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով, որն իրականացրել է երեք բժշկից կազմված խումբը:

Ուշագրավ է, որ տարիներ առաջ բժիշկները փոքրիկի ծնողներին ասել էին, որ իրենք ընդամենը 15 տոկոս հնարավորություն ունեն երեխա ունենալու: 7 տարի առաջ զույգն աղջիկ էր որդեգրել, որից 2 տարի անց Բաքլին հղիացել էր և որդի ունեցել, որը ծնվել էր մոտ 5 կգ քաշով:

 

 

Ամերիկուհին մոտ 7 կգ քաշով աղջիկ է լույս աշխարհ բերել (տեսանյութ)